Այսօր Ուկրաինայում անցկացվում էին արտահերթ ընտրություններ Գերագույն Ռադա (Պարլամենտ)...Կիևի ժամանակով ժամը 20.00 փակվեցին բոլոր ընտրատեղամասերը... Չնայած նրան,որ ոչ բոլոր ընտրատեղամասերն էին բացվել (փակ էին Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ընտրատեղամասերից շատերը) միջազգային դիտորդները արդեն են ճանաչել ընտրությունները...
Քիչ առաջ հրապարակվեցին "Համազգային EXIT POLL-2014"-ի արդյունքները.
1.Պ.Պորոշենկոյի Բլոկ-23%... ղեկավար՝ Պ.Պորոշենկո
2."Ազգային Ճակատ"-21,3%... ղեկավար՝ Ա.Յացենյուկ
3."Սամոպոմոշչ"միություն-13,2%... ղեկավար՝ Լվովի քաղաքապետ Ա.Սադովի
4."Ընդդիմադիր Բլոկ"- 7,6%... ղեկավար՝ Յ.Բոյկո
5.Օլեգ Լյաշկոյի Ռադիկալ Կուսակցությունը-6,4%... ղեկավար՝ Օ.Լյաշկո
6."Սվոբոդա"ՀՄ-6,1%... ղեկավար՝ Օ.Տյագնիբոկ
7."Բատկիվշչինա"ՀՄ-5,6%... ղեկավար՝ Յ.Տիմոշենկո
8."Քաղաքացիական Դիրքորոշում" կուսակցություն-3,5%...ղեկավար՝ Ա.Գրիցենկո
9. Ուկրաինայի Կոմկուս-2,9%... ղեկավար՝ Պ.Սիմոնենկո
Եթե EXIT POLL-ի արդյունքները համապատասխանեն վերջնական արդյունքներին,ապա կարելի է ասել,որ ազգայնական "Արևմտյան Ուկրաինան" հաղթեց...
Հ.Գ. Ցավոք, Ռադա անցավ իր հակահայկական հայտարարություններով հայտնի Օլեգ Տյագնիբոկը...
Գագիկ Համբարյան Facebook