«Ժողովուրդը» գրում է. 

«ՀՀ գլխավոր դատախազության տարածած երեկվա հաղորդագրության համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մի քանի աշխատակիցների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այսպիսով՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի և նախկին գլխավոր դատախազ, այժմ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հակամարտությունը թևակոխում է գործողությունների նոր փուլ:

Քննչական կոմիտեի կազմավորումից դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ երբ գա ժամանակը, Կոստանյանը «որս է սկսելու» Աղվան Հովսեփյանի կադրերի նկատմամբ, որոնք դատախազությունից հեռացվեցին և հանգրվանեցին քննչական կոմիտեում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: