««Ժամանակ» թերթը գրում է, որ խոշոր խմբաքանակով կեղծ դրամ տպելու և իրացնելու մեղադրանքով քրեական գործի դատաքննությունն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։
Գործով անցնող երկու ամբաստանյալներից 55-ամյա Արա Հակոբյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով. նա իրացնելու նպատակով պատրաստել, պահել, ինչպես նաև 58-ամյա Ռաֆայել Ավագյանի հետ ՀՀ տարբեր մարզերում, Երևանում և ԼՂՀ-ում իրացրել է 3 միլիոն 61 հազար ՀՀ կեղծ դրամ:
Ռաֆայել Ավագյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 940 հազար կեղծ դրամ իրացնելու համար:
3 միլիոն 61 հազար դրամ կեղծ թղթադրամները, որպես իրեղեն ապացույց, կցված են քրեական գործին:
Արա Հակոբյանի և Ռաֆայել Ավագյանի խափանման միջոցը կալանավորումն է:
Գործով տուժողների շատ մեծ ցուցակի մեջ բացի ֆիզիկական անձանցից ընդգրկված են նաև հայաստանյան համարյա բոլոր բանկերը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: