Չնայած նրան, որ ոստիկանությունը պարզաբանող տեսանյութով հրապարակել էր իր կողմի անմեղությունը հոկտեմբերի 23-ին Նախախորհրդարանը կազմակերպեց մամուլի ասուլիս, որում ներկայացրեց հենց ոստիկանության ներկայացրած տեսանյութում առկա կեղծիքները:
ԶԼՄ-ների ակտիվ աշխատանքով է պայմանավորված, ինչպես հայտնեց YerevanNews.am-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը, որ հատուկ քննչական ծառայությունը սկսել է նախաքննություն:
Ոստիկանի անձի հետ կապված տեղեկություն հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակը չկարողացավ տրամադրել, քանի որ նախաքննությունը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի հոկտեմբերի 19-ին ոստիկանները ԱՍԱԼԱ մարտիկ, կույր Ալեք Ենիգոմշյանին անպաշտպան թողել են ճանապարհի բանուկ մասում: