«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Ով ինչ ասումա, թող գնա ու հասնի դրան», - այսպես արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը` Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ իրենց առաջարկները չկատարելու դեպքում իշխանափոխություն կպարտադրեն:
Աղաբաբյանի պնդմամբ` այն առաջարկները, որոնք ներկայացրել են ոչ իշխանականները, ժամանակավրեպ են. «Վաղաժամկետ առաջարկներ թող չանեն, որովհետև առանց իրենց միջամտության էլ, եթե իշխանությունը ցանկանա, դրանք կանի»:

Աղաբաբյանը կարծում է, որ եռյակը, ներկայացնելով այդ առաջարկները, պատրաստվում է 2017-18-ի ընտրություններին: Հարցին, թե մինչեւ ո՞ւր կհասնի շարժումը, նա պատասխանեց. «Ոչ մի տեղ էլ չի հասնի, Օպերայից դուրս էլ չի գա»: Իսկ մյուս հարցին, թե հավատո՞ւմ է շարժման հաղթանակին, ՀՀԿ-ականը հարցով պատասխանեց. «Իսկ դուք հավատո՞ւմ եք»»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: