Վերջին շրջանում բավականին հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ անչափահաս աղջիկը կապ է հաստատում չափահաս տղայի հետ և որի արդյունքը լինում է ողբերգական: Այսպիսի դեպք է պատահել նաև մեր հայրենակից Սերգեյ Մուրադյանի հետ: Սերգեյը բնակվելով Ռուսաստանում կապ է հաստատում մի աղջկա հետ, որը նրան ստելով ներկայանում է որպես չափահաս մարդ:

Այս սիրո արդյունքը Սերգեյի հնարավոր 4 տարի ազատազրկումն է: Պարզվում է իրականում Վիկա Սելիվանովան ընդհամենը 14 տարեկան, իսկ Սերգեյը մեծ է նրանից 10 տարով: Պարզվում է նաև, որ Վիկան արդեն հղի է և պատրաստ է դառնալ մայր: Այս թեմային է անդրադարձել նաև Անդրեյ Մալախովը ռուսական «Пусть говорят» հաղորդման շրջանակներում: Թե ինչ է սպասվում Սերգեյին դեռևս անհայտ է: