Ժառանգություն կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.

Եթե իշխանությունը Ազատության հրապարակում հացադուլ աներ...
1. կխնայվեին հարյուր հազարավոր դոլլարներ անիմաստ քյաբաբ-քյուֆթաների վրա,
2. չէին լինի անիմաստ կերուխումերն ու զվարճանքներրը,
3. կազինո չէին գնա եւ կխնայվեին միլիոնավոր դոլլարներ,
4. Փողի պահանջարկի բացակայության պատճառով բյուջեն չէին թալանի, գերշահույթներ չէին հետապնդի
5. միգուցե ինքնամաքրվեի՞ն
Փաստորեն, ապահով Հայաստան կառուցելու միակ իրատեսական ծրագիրը հացադուլն է: Այնպես որ, քանի դեռ իշխանությունը մեծից փոքր հացադուլի չի նստել, ապահով Հայաստան կառուցելու խոստումները սուտ են լինելու:
«հացադուլեք, որ հավատանք, որ կփոխվի»: