«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` hոկտեմբերի 26-ին Աջափնյակ վարչական շրջանի թաղամասերից մեկում ամուսինների վեճն ավարտվել է ամուսնու կողմից կնոջը` Քնարիկին, դանակահարելով:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ամուսինները երեկոյան ուշ ժամի տանը վիճել են, իսկ երբ վեճը հասել է մարմնական վնասվածքներ պատճառելուն, կինը սկսել է հարևաններին օգնության կանչել: Ի վերջո, հարևանները զանգահարել են ոստիկանություն, և դեպքի վայր ժամանած ոստիկանները հոգացել են, որպեսզի կնոջը տեղափոխեն հիվանդանոց, իսկ ամուսնուն բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` հավելելով, որ հետաքննություն է ընթանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: