Ամերիկացի ակրոբատ և լարախաղաց Նիկ Վալենդան հազարավոր մարդկանց առաջ անցել է մալուխի վրայով, որն անցկացված է եղել Չիկագոյի երքնաքարերի միջով: Ճանապարհի մեծ մասը նա անցել է կապված աչքերով և առանց անվտանգության միջամտության:
BBC-ին հայտնում է, որ 35 ամյա ակրոբատը, ում քաջագործությունները 6 անգամ գրանցվել են Գինեսի ռեկորդների ցուցակում, գտնվել է 150 մետր բարձրության վրա:
Ակրոբատը իր ուղին սկսել է դեռևս երկու տարեկանից: Նրա հաղթահարած ամենաբարձր շեմը եղել է 450 մետրը: