«Անընդունելի եմ համարում, որ երկար տարիների պրոֆեսորը կարող է 60 հազար աշխատավարձ ստանալ կամ ավելացումով՝ 80 հազար, շատ քիչ են վճարվում: Ռեկտորն էլ վերջերս ասել էր, որ վիրահատական միջամտության կարիք կա: Կարծում եմ, որ պետք է այնպիսի ռազմավարություն մշակվեր, որ ընթացքում կառավարման մեթոդները նորացվեին: Դասական երաժշտությանն առհասարակ նուրբ պետք է մոտենալ, ու խիրուրգիական միջամտությունը կարող է ավելի վատ հետևանքների բերել»,- 2015թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը:
Իր հումորի զգացողությունը չկորցրած կրթության և գիտության նախարարը հայտնեց, որ կողմ է ցանկացած բժշկական միջամտության վկայակոչելով իր մասնագիտությունը. «Այդ միջամտությունը, կլինի ուլտրաձայնային, ճառագայթային, թե հոմեոպատիկ, այս պահին տեխնիկայի հարց է»:
Սակայն, նախարարի «հաջողված» կատակից հետո պատգամավոր Կարինե Աճեմյանը նկատեց. «Շատ հետաքրքիր է, որ Կոնսերվատորիայի թեմայով դուք դեռ կարողանում եք հումոր անել, որովհետև իրականում շատ տխուր է իրավիճակը»: