««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը` մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը և փողոց դուրս գալու պատճառները: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է՝ Ազգային ժողովը ցրվի, և արտահերթ ընտրություններ նշանակվեն: Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, և այդ տարբերակը կարող է իրագործվել 2015-ի հունիսից ոչ շուտ:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունը: «Ձեր կողմից նշված շաբաթ օրվա հանդիպման մասին ես որևէ տեղեկատվության չեմ տիրապետում»,- պատասխանեց Տոնոյանը: Իսկ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը հրաժարվեց մեր բանավոր հարցերին պատասխանել»,- գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: