«Իրատես de facto» թերթը գրում է.

«Ասում են, թե հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում իշխանություն-եռակ տանդեմում: Լարվածությունը մեծացել է, քանի որ ԲՀԿ առաջնորդը «առյուծի սիրտ» է կերել (չլինի՞ իր պահած առյուծներից մեկի) ու իշխանության հետ խոսքուզրույցի ժամանակ հայտարարել, թե մինչև վերջ գնալու է: Սա հարուցել է իշխանավորների զարմանքը, թե բա բիզնեսնե՞րդ, ախր ոտքով գլխով կորելու ես:

Ծառուկյանի համոզվածությունից ու պատրաստակամությունից ենթադրել են, որ իրականում իշխանության թևերից մեկի «ձեռքով» է այդ վերջնագծին հասնելու: Այլ խոսքով, ստացվում է «հեղափոխություն» անում են իշխանության ներսի որոշ մարդիկ՝ Ծառուկյանի դեմքով»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: