«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն առաջիկայում կարող է պաշտոնանկ արվել. ԱԺ-ում նրա ծավալած գործունեությունը նախագահականում լուրջ քննարկումների առիթ է դարձել: Բանն այն է, որ Հ. Թովմասյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելուց հետո գործնականում մեկ բանով է աչքի ընկել` տարբեր ձևերով փորձել է բարդացնել խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողների աշխատանքային պայմանները: Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի և ընդհանրապես խորհրդարանի ղեկավարության և լրագրողների հարաբերությունները վերջին շրջանում բավական լարվել են:

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանին ժամանակին մեծ դժվարությամբ են համոզել, որ Թովմասյանին ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակեն: Եվ եթե Թովմասյանը կարճ ժամկետում չկարողանա լրագրողների հետ իր հարաբերությունները կարգավորել, և նրա անձի նկատմամբ դժգոհությունները շարունակվեն, ապա նա իր պաշտոնում երկար չի մնա: Թովմասյանի հնարավոր պաշտոնանկության վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցին ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Արսեն Բաբայանը երեկ պատասխանել է. «Ես ենթադրություններին չեմ կարող արձագանքել»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: