«Ժամանակ» թերթը գրում է.
«ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը «Ժամանակի» հարցին ի պատասխան չհերքեց, որ ամուսինն աշխատում է Հովիկ Աբրահամյանին պատկանող բիզնեսներում: «Իմ ամուսինը Արտաշատի բնակիչներից մեկն է, որը իրավունք ունի աշխատելու»,- ասաց նա։ Մեր դիտարկմանը, թե, փաստորեն, իր ամուսինն աշխատում է հենց Հովիկ Արբրահամյանի բիզնեսներում, պատգամավորը հակադարձեց. «Ինչ է, չի՞ կարելի: Ինձ թվում է՝ այդ իրավունքն ունի յուրաքանչյուր ոք՝ պայմանագիր կնքելու գործատուի հետ և աշխատելու»»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: