ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է ֆեյսբուքյան մի գրառման:

Աշոտյանը մասնավորապես գրել է.«ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ դասարանում «Մայրենին» դասավանդվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից երաշխավորված` Դ.Գյուրջինյանի, Ն.Հեքեքյանի և Վ.Սարգսյանի հեղինակած դասագրքերով: Այս դասագրքերը համապատասխանում են առարկայական չափորոշչին և ծրագրին:


Ինչ վերաբերում է Մայա Ավագյանի հեղինակած «Պատկերազարդ քերականություն» ձեռնարկին, ապա, մեր տեղեկություններով, այն տպագրվել է 90-ական թվականներին: Մայա Ավագյանը Պարույր Սևակի կինն էր, հանրապետությունում հայտնի լեզվաբան էր, որի հեղինակած դասագրքերով և ուսումնական ձեռնարկներով սերունդներ են կրթվել:

Նշված բարբառային բառերը մեր լեզվի հարստությունն են, դրանք իրենց ստեղծագործություններում օգտագործել են շատ հայ գրողներ /Քուչակ, Սայաթ-Նովա, Թումանյան, Իսահակյան, դրանք հանդիպում են հայկական ժողովրդական դարձվածքներում և ասացվածքներում. «Սևին սապոնն ինչ կանի...», պռոշը ճաք տվեց և այլն, և այլն/: Ուսուցիչը բարբառային բառերը ուսուցանել է` դրանց գրական հոմանիշները բացատրելու, պարզաբանելու, սովորեցնելու նպատակով միայն»:

Գրառումն՝ այստեղ: