«Հայկական Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՀ կառավարաթյան միջնորդությամբ, հայաստանյան խոշոր բանկերից մեկը բյուջետային երաշխիքով ավելի քան 5 միլիարդ դրամի հերթական վարկն է տրամադրել աշխատավարձի գծով «Նաիրիտի» աշխատակիցներին ունեցած ամբողջ պարտքը մարելու համար:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, վարկը տրամադրվել է Հայաստանի պետական էներգետիկ ընկերություններից մեկին, որն էլ որպես փոխառություն փոխանցել է այն «Նաիրիտին»: Ըստ որոշ լուրերի, այդ վարկը տրամադրվել է Բարձրավոլտ ցանցերին: Թե ո՞վ, ինչպես և ինչ միջոցներով է փակելու այդ և նախկինում այդ նույն սխեմայով կուտակված մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող պարտքերը՝ հայտնի չէ։ Աշխատավարձի ամբողջ պարտքը փակելուց հետո նաիրիտցիների մի զգալի մասը, եթե ոչ մեծամասնությունը, ազատվելու է աշխատանքից»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: