«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
««Քարֆուր» առևտրային ցանցի գործունեությունը, որը Հայաստանում կսկսվի հաջորդ տարվա հունվարի վերջին, բավականին լարված նախամեկնարկային մթնոլորտում է անցնում։ Այս մասին պնդում են տեղացի արտադրողները և մատակարարները։ Հայաստանցի արտադրողները հավաստիացնում են, որ «Քարֆուրը» իրենց ապրանքները սպառելու համար այնպիսի պայմաններ է առաջարկում, որոնք անիմաստ են դարձնում իրենց բիզնեսը։ Վերջինս ապրանք վերցնելու համար պահանջում է 25 տոկոս զեղչ, բայց բանակցությունների ընթացքում «իջնում է» մինչև 20-22 տոկոս։ Արտադրողներից ու մատակարարներից շատերի պնդմամբ՝ այդ պարագայում իրենք ոչ միայն շահույթ չեն ստանա, այլև կաշխատեն վնասով»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: