«Ժողովուրդը» գրում է.
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի 12 հազար 457 առևտրի կետերում այս տարվա առաջին ինն ամիսներին իրականացվել է 714 միլիարդ 105 միլիոն 400 հազար դրամի առևտուր: Մանրածախ առևտրի՝ վերը բերված թվից 633 միլիարդ 86 միլիոն 500 հազար դրամի շրջանառությունն իրականացվել է մայրաքաղաք Երևանի առևտրի կետերում: Այսինքն՝ ընդհանուր առևտի 90 տոկոսն իրականացվում է Երևանում: Պաշտոնապես մայրաքաղաքում ապրում է Հայաստանի 3 միլիոն բնակչության մեկ երրորդը:
Ստացվում է, որ Հայաստանի բնակչության շուրջ 2 միլիոնի շրջանում, որն ապրում է մարզերում, չնչին առևտուր է իրականացվում, եթե չասենք՝ այն իսպառ բացակայում է: Իսկ մարզերում մարդիկ առևտուր չեն անում, որովհետև գումար չունեն: Առանց չափազանցության սա պետական ողբերգության վառ ապացույց է, և էական էլ չէ, թե պետական վիճակագիրներն այս ցուցանիշի իրական իմաստը թաքցնելու համար ինչպիսի մեքենայություններ կհնտրեն: Աղետն արդեն կայացած իրողություն է»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: