«Իրատես de facto» թերթը գրում է.

««Մալաթիա» ԲԿ-ում տեղի ունեցած ցավալի իրողությունը՝ լույս աշխարհ էր եկել առանց վերջույթների երեխա, լրատվամիջոցներում լայն արձագանք ունեցավ, դրան անդրադարձան ոլորտի մասնագետներն ու առողջապահության նախարարը:

Նորածնի հարազատները մեղադրում են «ԷԽՕ»–ի բժշկին: Հիվանդանոցի վարկանիշին սպառնացող այս դեպքը «խռովել» է հիվանդանոցի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հոգին: Ու նա լծվել է հիվանդանոցի «գլխին» կուտակված «սև ամպերը» ցրելու գործին: Մեր տեղեկություններով, Ալեքսանյանը զբաղված է տարբեր լրատվամիջոցների հիվանդանոցի առավելությունները գովազդող նյութեր տրամադրելով»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: