«ՉԻ» տեղեկություններով, արդեն մեկ շաբաթ է դադարեցված են Հյուսիս–հարավ ավտոմայրուղու Տրանշ–1 Երևան Արտաշատ ճանապարահատվածի բետոնապատման աշխատանքները, քանի որ շինարարությունն իրականացնող կազմակերպությանը գումարներ չեն փոխանցվել և ֆինանսական դժվարություններ կան։ Ի պատասխան թերթի հարցի «Հյուսիս հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արթուր Սարգսյանը նշել է.
«Շինարարությւոնը չի դադարեցվել, Կառանները անում են կողնակների գործերն են անում։ Բետոնի հետ կապված կարող է ջերմաստիճանը չի բավարարել, կամ քամոտ եղանակ է եղել։ Այսօր պետք է, որ սկսեին, որովհետև քամի չկա։ Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, փոխանցումները իրենք ժամանակին կատարում են ներկայացված կատարողականներով, եթ եիհարկե կատարողականները ընդունվում են»: Հյուսիս–հարավ մայրուղու Երևան–Արտաշատ ճանապարհահատվածը նախատեսված է շահագործման հանձնել դեկտեմբերի 23-ին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: