Ինչպիսի ազդեցություն կունենա «Քարֆուր» ընկերության մուտքը Հայաստանում հարցի պատասխանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանից պարզեց YerevanNews.am-ի լրագրողը. «Քաղաքակիրթ բիզնեսին ընդհանրապես Քարֆուրի պես կազմակերպությանը պատրաստ լինել, նշանակում է ունենալ լավ վճարունակ գնորդներ, ունենալ լավ ճաշակ: Ընդհանրապես, մեր սուպերմարկետները չեն զիջում այսպես կոչված քարֆուրին՝ նույն երևանսիթիները, և այլն, և այլն: Եվրոպական խոշոր մարկետներին Հայաստանյան սուպերմարկետները քիչ են զիջում թե՛ առևտրական կուլտուրայով, թե՛ տեսականիով»:
Մեր այն հարցին, թե ինչպիսի անդրադարձ կունենա քարֆուրը Հայաստանում փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների վրա Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Խանութները կհայնվեն վատ վիճակում և կտուժեն»:
Ձեռնարկատերերը կտուժեն արդյո՞ք քարֆուրի մուտքից Հայաստան դեկանը պատասխանեց. «Եթե ձեռնարկատերերը կտուժեն քարֆուրից, ուրեմն թող ավելի լավը անեն քան քարֆուրը կանի: Նորմալ մրցակցության պայմաններում այդ հարցը չպետք է դիտարկվի այս հարթության վրա»: