Քաղաքացիներ Ռոզա Հ.-ի և Ռոզա Ա.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, հայտնում է հատուկ քննչական ծառայության մալո ծառայությունը:
Քաղաքացիները նույնաբովանդակ հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի աշխատակիցը, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը վավեր ճանաչելու պահանջի մասին իրենց միջև առկա վեճի վերաբերյալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քաղաքացիական գործի քննության ընթացքում, Գյումրի քաղաքում իրենց և նշված գործով մյուս վկաներին սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության, եթե ցուցմունք տան հօգուտ Ռոզա Հ.-ի:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: