Կարմիր խաչի միջազգային կոմիտեյի հայաստանյան ներկայացուցիչները նոյեմբերի 5-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Ադրբեջանի քաղաքացիներին՝ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին: Այս մասին Yerevannews.am-ին հայտնեց ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: 

Ըստ ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարի սա արդեն իրականացվող 6-րդ հանդիպումն է, որի ընթացքում փոխանակվել է ընտանեկան բնույթի նամակներ: Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի առողջական վիճակի մասին տեղեկություններ չտվեց Զառա Ամատունին, հայտնելով, սակայն, որ այդ հարցը իրենց համար միշտ ուշադրության կենտրոնում է գտնվում:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ադրբեջանցի դիվերսանտների դատի օրն արդեն նշանակել են: