Կինոյի լեգենդ Սոֆի Լորենը վերջապես խոսել է 1957թվականի սկանդալային լուսանկարի մասին, որում նա բազմանշանակ նայում է ամերիկացի սեքս-խորհրդանիշ Ջեյն Մենսֆիլդի չափազանց բաց լանջաբացվածքին:
Լորենը բացատրել է, որ Մենսֆիլդի կրծքին այդպես նայում է միայն մի մտավախությամբ, թե նրա կուրծքը դուրս կպրծնի և «կթափվի» իր ափսեի մեջ:
Նա նկատել է նաև, որ Ջեյնը բոլորից ուշ է եկել երեկույթին, փայլուն իմանալով, որ բոլորն իրենց են նայում: Բայց չնայած բոլոր հանգամանքներին՝ դա չի խանգարել, որպեսզի իրենք երեկույթը շարունակեն ավելի բարյացակամ մթնոլորտում: Լորենն ասել է, որ այսքան ժամանակ չի խոսել նկարի մասին՝ հարգելով Մենսֆիլդին, որը մահացել էր ողբերգական հանգամանքներում:
Լուսանկարն արվել է 1957-ին ԱՄՆ-ում, երբ Paramount կինոստուդիան Լորենի պատվին ընդունելություն էր կազմակերպել հյուրանոցներից մեկում: