«Հրապարակ» թերթը գրում է.

«Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի և Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի միջև լարվածության մասին խոսվում է վաղուց: Ռաֆիկ Գրիգորյանը, բոլոր պատեհ առիթներն օգտագործելով, փորձում է անհարմար վիճակի մեջ դնել Սևանի քաղաքապետին:

Օրինակ, ձգձգում է Սևան քաղաքին ասֆալտապատման համար գումարի հատկացումը: Մյուս համայնքներին ըստ ժամանակացույցի հատկացվել է այդ գումարը, և ասֆալտապատման գործընթացը չոր եղանակին իրականացվել է, բայց Սևանի դեպքում ձգձգվել է այնքան, մինչև վրա են հասել աշնանային անձրևներն ու ցուրտը: 50 միլիոն դրամը հատկացվել է հունիս ամսին, սակայն աշխատանքները պետք է սկսեին պայմանագիրը կնքելուց հետո, ինչը երկարել է մինչև հոկտեմբերի սկիզբ: Իսկ Սևանում հոկտեմբերին ասֆալտապատման աշխատանքներ սկսելը նշանակում էր փոշիացնել պետբյուջեի միջոցները»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: