Նախորդ տարվա ամանորյա տոներին ընդառաջ «Վեգա» խանութների ցանցը գնումներ կատարելիս առաջարկում էր սպառողներին մինչև 110 տոկոս զեղչ: Տնտեսվարողի կողմից անիրական և կեղծ զեղչ հայտարարելու համար Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարուցել էր վարչական վարույթ: 

Վարույթի ընթացքում հաստատվել է, որ «Վեգա» խանութների ցանցի կողմից դրսևորվել է անբարեխիղճ մրցակցություն, որի արդյունքում էլ նշանակվել է տուգանք՝ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի 1 տոկոսի չափով, որը կազմում է մոտ 7 միլիոն դրամ:

ՏՄՊՊՀ որոշումը ընկերությունը բողոքարկել է դատարանում, սակայն դրանք մերժվել են 3 ատյաններում: Իսկ այժմ Հայաստանի վճռաբեկ դատարանի որոշմամբ «Վեգա»-ի հայցն ընդդեմ Հանձնաժողովի մերժվել է և 7 մլն դրամ տուգանքը փոխանցվել է պետբյուջե: