«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է լիցենզիաներ տրամադրել մի ընկերության, որը, ըստ ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, ներկայումս գործունեություն չի ծավալում: Հատկապես ՀԾԿ հանձնաժողովը հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության միանգամից չորս լիցենզիաներ է տրամադրելու «Էներգիա» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել է 1994-ին, իսկ ներկայումս գտնվում է «գործունեությունը դադարեցված է» վիճակում:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀԾԿ հանձնաժողովը սահմանելու է նշված չորս փոքր հիդրոէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը՝ 11.233 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը): Իսկ ամենակարևորն այն է, թե որտեղ են տեղակայված այդ ՀԷԿ-երը, որոնք պարզվում է՝ արդեն գործում են: ՀԷԿ-երը տեղակայված են ոչ ավել, ոչ պակաս Ապարան–Երևան խմելու ջրատարի վրա»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: