ՀՀ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երևի նկատել եք, որ արդեն մեկ շաբաթ է , ինչ ներքաղաքական զարգացումներին չէի անդրադառնում:
Պատճառը շատ ակնհայտ էր:
Այն պահից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ հայտարարեց, ես, թե որպես բժիշկ, թե որպես քաղաքական գործիչ, նպատակահարմար չեմ գտնում մեկնաբանել իր քաղաքական հայտարարությունները:
Քաղցած և ստրես տանող մարդը չի կարող ադեկվատ ընկալել շրջակա միջավայրը, ունակ չէ լիարժեք վերլուծությունների և համարժեք քայլերի: Նա կորցնում է մարդկանց առաջնորդելու համար անհրաժեշտ կենսաբանական հիմքերը:
Սա արդեն քաղաքականություն չէ, սա մարդու ֆիզիոլագիա է:
Սակայն Զարուհի Փոստանջյանի այսօրվա պահվածքը ԱԺ-ում և Սերժ Սարգսյանի անունից Րաֆֆուն ուղղված "նամակը" մերկացրեցին մի նոր խնդիր:
Պարզվում է, որ ոչ ադեկվատ կարող է լինել ոչ միայն "քաղցած", այլ նաև "կանոնավոր սնվող" ժառանգականները:
Մարդկային ֆանտազիաների մասին բազում գրքեր են գրված, լուրջ ուսումնասիրություններ կան արված:
Սակայն ֆանտազիայի այս տեսակը նոր մարտահրավեր է համաշխարհային հոգեվերլուծաբանների համար: