«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանում երեկ երկու «հրաշալի եռյակ» կար. Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու ՕԵԿ նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խումբը երեկ անդրանիկ նիստն է անցկացրել՝ ՕԵԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Տիգրան Ուրիխանյանի և Թևան Պողոսյանի մասնակցությամբ, և որոշել է կրկին հանդիպել մինչև ամսի 20-ն ու ներկայացնել իրենց առաջարկներն ԸՕ-ն փոխելու վերաբերյալ, որից հետո կանցնեն մասնագետների, արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումներին: Նախապես հայտարարվում էր նաև ՀՅԴ-ի մասնակցության մասին՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, բայց նիստից հետո Հովհաննես Մարգարյանը մեզ փոխանցեց, որ Դաշնակցությունում ցանկանում են ավելի «լայն» քննարկել այս հարցը: Արծվիկ Մինասյանն այս հարցով երջանիկ անտեղյակության մեջ էր, ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է, հետո խոստացավ անպայման լուսավորել: Նշենք, որ չնայած սույն նախաձեռնությունն ՕԵԿ-ինն է, բայց դրա կայացման գործում մեծ է ԲՀԿ-ի դերը:

Քաղաքական շրջանակներում այս նորաբաց եռյակը ՀԱԿ-ի դեմ «մահակ» են համարում, որը կիրառելու է Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան ՀԱԿ-ի պահանջած հեղափոխության: Սա, այսպես կոչված, «կառուցողական» ճանապարհն է: Այսկերպ Ծառուկյանը փորձում է հասկացնել, որ հարկ եղած դեպքում ինքը «ստավկա» կդնի այդ եռյակի վրա: Նշենք, որ ՀԱԿ-ում իսպառ բացառում են համագործակցությունը մի ֆորմատում, որտեղ ներգրավված կլինի դավաճան ՕԵԿ-ը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: