«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրենի՝ հետախուզման մեջ գտնվող Իգոր Կլիմկոյի կողմից ֆինանսական չարաշահումներ թույլ տալու գործը նոր փուլ է թևակոխում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բելոռուսի Հանրապետությունում կալանավորված Վլադիմիր Սաչկովը՝ «ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրենը, կարտահանձնվի Հայաստանի իրավապահներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի իրավապահները Բելոռուսի Հանրապետության իրավապահներին մոտ մեկ ամիս առաջ ուղարկել են Վլադիմիր Սաչկովին ՀՀ իրավապահներին արտահանձնելու վերաբերյալ փաստաթղթերը, ինչին բելոռուսական կողմը դրական է պատասխանել: Մեր տեղեկություններով՝ հայ իրավապահների խումբն օրերս կմեկնի Բելոռուս` Վլադիմիր Սաչկովին Հայաստան տեղափոխելու համար:

«ԱրմենՏել»-ի նախկին ֆինանսական տնօրեն, պատասխանատու Վլադիմիր Սաչկովը Հայաստանում ունի պաշտպան` Հայկ Շահումյանը: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ Վլադիմիր Սաչկովին առաջիկայում կարտահանձնեն Հայաստանի իրավապահներին, սակայն տեղյակ չէր, թե դա կոնկրետ երբ տեղի կունենա: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: