ԱՄՆ-ում հայկական գանգստերական խմբավորման պարագլուխ Մհեր Դարբինյանը ազատազրկվել է 32 տարով: Ինչպես հայտնում է CBS Los Angeles-ը՝ Armenian Power հարավային Կալիֆորնիայում գործող խմբավորումը խաբեության միջոցով հազարավոր դոլարներ է շորթել: 

Մհեր Դարբինյանը հատնի է  «Hollywood Mike» և «Capone» մականուններով: Նա ազատազրկվել է դրամաշորթության և այլ հանցագործություններում ճանաչվելով մեղավոր:

Հիշեցնենք նաև, որ օգոստոս ամսին Անդրանիկ Ալոյանը 13 տարի և 4 ամսվա ազատազրկման է դատապարտվել բանկի 80 հաճախորդների հաշիվների տեղեկատվության գողության համար, ինչպես հաղորդվում է ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում: Բացի այդ, 41-ամյա հանցագործը պարտավորվում է 3,5 մլն դոլարի չափով փոխհատուցում վճարել: