«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ Ազգային ժողովում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցինք՝ իսկ իր կոստյումն ուսուցչի քանի՞ տարվա աշխատավարձն արժե: «Միջին իմ կոստյումն իմ աշխատավարձի մոտավորապես 20 տոկոսն է կազմում» ,-ասաց նա: Այդքան էժան կոստյումնե՞ր եք հագնում, Աշոտյանը հակադարձեց.

«Լավ ա չասեցիր՝ այդքան բարձր աշխատավա՞րձ եք ստանում: Իմ աշխատավարձը 720 հազար դրամ է կազմում, կոստյումներս էլ դրա 20-25 տոկոսն են»: Այնուհետև Աշոտյանն անդրադարձավ պատգամավորների հագուկապին:

«Ես չեմ տեսել Ազգային ժողովում վատ հագնվող պատգամավոր, անգամ ընդդիմադիր պատգամավորները բավականին կոկիկ, ճաշակով, տեսանելի հագնված են,- ասաց Աշոտյանն ու ավելացրեց: -Եթե լինեն տեղական արտադրության բաճկոնների, տեղական արտադրության կոստյումների նմուշներ մեր պատգամավորների հագին, գուցե ես էլ լինեմ հաջորդը, ով կգնի նաև այդ տեղական արտադրանքը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: