Իսրայելական Forbes հրապարակել է ամենահարուստ ահաբեկչական խմբավորումների տասնյակը: 

Փոխանցվում է, որ տասնյակը գլխավոր է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեչկական խմբավորումը, որը գործում է Իրաքի և Սիրիայի տարածքում: Նշվում է, որ խմբավորումը տարեկան ստանում է 2 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ օրական նավթի վաճառքից ստանում է 3 մլն ԱՄՆ դոլար:Երկրորդ տեղում՝ «ՀԱՄԱՍ» ահաբեչկական խմբավորումն է: Տարեկան աշխատում է 1 մլրդ ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է՝ «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը»:

Այսպիսով, ըստ Forbes Israel-ի, «ամենահարուստ» ահաբեկչական կազմակերպությունների տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. «Իսլամական պետություն» (Իրաք, Սիրիա, Հորդանան), տարեկան եկամուտը՝ շուրջ $2 մլրդ

2. «ՀԱՄԱՍ» (Պաղեստինյան ինքնավարություն, Իսրայել)՝ շուրջ $1 մլրդ

3. «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» (FARC) (Կոլումբիա)՝ շուրջ $600 մլն

4. «Հիզբալլահ» (Լիբանան)՝ շուրջ $500 մլն

5. «Թալիբան» (Աֆղանստան, Պակիստան)՝ շուրջ $400 մլն

6. «Ալ-Կաիդա» (Աֆղանստան, Պակիստան)՝ շուրջ $150 մլն

7. «Լաշքարի Տայբա» (Պակիստան, Հնդկաստան)՝ շուրջ $100 մլն

8. «Ալ-Շաբաբ» (Սոմալի, Քենիա, Ուգանդա)՝ շուրջ $70 մլն

9. «Իռլանդական հեղափոխական բանակ» (Հյուսիսային Իռլանդիա, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա)՝ շուրջ $50 մլն

10. «Բոկո Հարամ» (Նիգերիա, Կամերուն), տարեկան եկամուտը՝ շուրջ $25 մլն: