«Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական սադրիչ հայտարարությամբ է հանդես եկել` Արցախի տարածքը հայտարարելով ոչ թռիչքային գոտի: Տպավորությունն այնպիսինն է, իբր Բաքվում կարծում են, թե մարսելու են երկվա խոցված ուղղաթիռը, մի հատ էլ մնացած բոլոր հնարավոր օդաչուներին են սպառնում, որ Արցախ չթռչեն»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հավելում.
«Ի՞նչ են անելու, պիտի կրակե՞ն բոլոր թռչող ապարատների վրա: Միթե՞ Բաքվում չեն հասկանում, որ հերթական ծուղակն են լարել իրենք իրենց դեմ, որից այս անգամ չեն կարող դուրս գալ»: