Հայտնի պարուհի VARDA-ն իր միկրոբլոգում հրապարակված նոր հոլովակում կրկին ցուցադրել է իր վարպետությունը։
Հիշեցնենք, որ վերջերս կայացել է VARDA-ի և Միհրան Ծառուկյանի համատեղ՝ «Люби меня всегда» երգի տեսահոլովակի պրեմիերան։ Իսկ տեսահոլովակը նկարահանվել է Երևանում։ Հայտնի է նաև, որ Միհրանը վերջերս նկարահանվում է հեռուստասերիալում ու նրա նոր գործընկերուհին իր մասնակցությունն է ցուցաբերել նաև այնտեղ: