Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ-ի ուղղաթիռի խոցման պատճառով: Նրա մտահոգությունը հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ֆահրան Հաքը, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ֆահրան Հաքը ներկայացրել է Բան Կի Մունի լուրջ մտահոգությունը, ինչպես նաև հայտնել է մտահոգությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ներկայացուցիչները Ռուսաստանից, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից, և կողմերին հիշեցնում է «հրադադարի մասին համաձայնագիրը պահպանելու և հարգելու» անհրաժեշտության մասին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են սրացնել իրավիճակը և իրենց պարտավորությունները հանձն առնել՝ հակամարտությանը խաղաղ լուծման համար»,- ասել է Ֆահրան Հաքը: