Մենք երբեք հույսներս չպետք է դնենք նրանց մարդկության վրա: Իսկ ինչ վերաբերում է հավանական պատերազմին, ապա չեմ կարծում, որ այն տեղի կունենա, որովհետև միջազգային կառույցները զսպում են Ադրբեջանին և վերջինիս արգելված է ռևանշ հայտարարել Հայաստանին: Այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին խոսեց Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Վերջինս անդրադարձավ նաև Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, որոնք գործում են նույն քաղաքակրթության հարթության վրա գտնվող հասարակության համար, մինչդեռ ըստ բանախոսի՝ Հայաստանի և Ադրբեջանի մեջ այդ կոնվենցիան ձևական է. «Մենք պարզապես այն պատճենահանել ենք եվրոպացիներից: Մեզ մոտ՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք տարբերակն է»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է դրսի կողմից Հայաստանին ցուցաբերվելիք վերաբերմունքին, նա նշեց, որ ակնհայտորեն ոչ ոք հայտարարություն չի անի այս կամ այն կողմի օգտին, մինչդեռ բանախոսի գնահատմամբ այս հարցում հույսը կարելի է դնել Սփյուռքի վրա, որը լավ է աշխատում: