«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինուժի կողմից աոաջին հերթին ցավալի է նրանով, որ Հայաստանը, հայ ժողովուրդը մեծ հավանականությամբ կորցրել է երեք զինվոր, երեք ընտանիքների հայր, երեք քաղաքացի:

Դժվար է ասել, թե գերտերությունների ղեկավարներին որքանով է հուզում այս փաստը, բայց ուղղաթիռի խոցումը, ըստ էության, հօդս ցնդեցրեց նաև այն խաղաղարար ջանքերը, որ նրանք գործադրում էին օգոստոսից ի վեր:

Ռուսաստանը, ինչ խոսք, մեծ ազդեցություն ունի ՀՀ-ի և Ղարաբաղի վրա, և Ադրբեջանում կարծում են, որ բավական է Պուտինը հրահանգի հայկական զորքերը կնահանջեն այնքան, որքան կհրահանգի Պուտինը: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, սակայն, որ ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, որովհետև հայկական բանակն ու հասարակությունը համախմբվելու և հակահարված տալու պոտենցիալը չեն սպառել, դիմադրելու կամքը չեն կորցրել, ինչը ստեղծված վիճակում վճռորոշ նշանակություն է ունենալու: Սա Ռուսաստանին էլ է ստիպելու առավել զգույշ լինել Հայաստանի հետ, որովհետև եթե այստեղ դիմադրության կամքը պահպանվի և Ռուսաստանն ակնհայտ հակահայկական քայլեր փորձի ձեռնարկել, հայկական դիմադրությունը կարող է անսպասևի աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, գուցե նաև Իրանից ու Չինաստանից: Այնպես որ, պատերազմի հավանականությունը որքան էլ մեծ կրիտիկական համարել չի կարելի»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: