«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել պաշտոնի ստանձնման հայտարարագիրը: Ըստ այդմ՝ Հարություն Սարգսյանը հայտարարագրել է 3 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ ավտոտնակ: «Շարժական գույք» բաժնում մարզպետի հայտարարգրածն ընդամենը մեկ «MITSUBISHI PAJERO 3.0 L» մակնիշի ավտոմեքենան է:
Թանկարժեք գույք, դրամական միջոցներ, արժեթղթեր եւ այլ ներդրումներ Սարգսյանը չի հայտարարագրել: Մարզպետի պաշտոնն ստանձնելու օրվա դրությամբ նրա տարեկան եկամուտը կազմել է 2 մլն դրամ՝ աշխատավարձից:
Հարություն Սարգսյանը մասնագիտությամբ ագրոնոմ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Հարություն Սարգսյանին է պատկանում Զառիթափ գյուղում գործողղ «Փշոնք» ֆիրման, որը զբաղվում է թանի, մասուրի հյութի եւ սառը սուրճի արտադրությամբ»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: