Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ արտահերթ նիստում «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կոչ արեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը որոշակի սոցիալական օգնություն ցուցաբերել սահմանամերձ գյուղերին:
«Սոցիալական գործընկերության տեսակետից տրամաբանական կլիներ, որ Կառավարությունը բանակցություններ վարեր «ՀայՌուսգազարդ», «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների հետ, որ այս ընկերությունները, որոնք գոնե հասարակության աչքում մեծ եկամուտներ են ստանում, սոցիալական պատասխանատվություն վերցնեն ու իրենք որոշակի սոցիալական գործընկերության ժեստ իրականացնեն էլեկտրաէներգիայի և գազ ծախսի վերաբերյալ»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ կարելի է հրավիրել տարբեր բուհերի ղեկավարների և քննարկել ուսման վարձերի փոխհատուցման խնդիրները:
«Չեմ կարծում, որ դա ոչ ավելի, քան տարեկան 30 ուսանողների համար է»: