«Հրապարակ»  թերթը գրում է.

Երեկ Բրյուսելում մեկնարկած ԵԺԿ քաղաքական վեհաժողովին Հայաստանից մասնակցող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ելույթներ են ունեցել: Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում հարկ է համարել «մուննաթ» գալ ԵԺԿ-ի վրա, որ վերջինս 2013թ. ճանաչել է ՀՀ նախագահական ընտրությունները, իսկ ԵԺԿ ղեկավար Վ. Մարթենսը շնորհավորել է Սերժ Սարգսյանին, որից հետո Րաֆֆին անցել է նամակի «բուն բովանդակությանը»` տեղեկացնելով «Յուրոփին», որ հայաստանյան պառլամենտում մնացել է մեկ եվրոպական ուժ, և այդ մեկ ուժն իրենք են, և որ իրենք առաջիկա օրերին դեմ են քվեարկելու ԵՏՄ պայմանագրին, իսկ ԵԺԿ անդամ մյուս 2 կուսակցությունները` ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, և ԵՏՄ-ի կողմնակից են, և ԵԺԿ անդամ: ԵՏՄ-ասեր ԲՀԿ-ի եւ Տեր-Պետրոսյանի հետ նույն հարթակում կանգնող, վերջիններիս հետ եռյակ կազմած «Ժառանգության» առաջնորդը հարկ է համարել նաև եվրոպացիներին դուր գալու համար Պուտինին դիտարկել Ալիևի և Էրդողանի հետ նույն շարքում:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: