«Հրապարակ» թերթը գրում է.
Ռուսաստանը դեմ է հայաստանյան սահմանադրական բարեփոխումներով երկրի կառավարման համակարգը խորհրդարանական դարձնելու գործընթացին:
«Պատճառաբանությունն էլ այն է, որ ԵՏՄ երեք երկրներում հնարավոր չէ նախագահական մի կառավարում լինի, իսկ Հայաստանում՝ այլ կառավարում: Իր հերթին Սերժ Սարգսյանը փորձում է համոզել Ռուսաստանին: Ռուսաստանյան մեր աղբյուրները չեն բացառում նաև, որ Ռուսաստանը ցանկանում է այդ փոփոխությունը «թանկով» ծախել Հայաստանի և Ս. Սարգսյանի վրա: Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հետ-առաջի մեխանիզմ է կիրառում, սակայն չի բացառվում, որ ինչ-որ մի փուլում ասի՝ նպատակահարմար չէ խորհրդարանական կառավարման անցնելը»: