«Հարթակ» թերթը գրում է.
«Հայաստանում գործող ցանցային մարկետինգով զբաղվողները ներքին պայմանավորվածություն են ձեռք բերել որոշ վարկային կազմակերպությունների հետ բիզնեսում ընդգրկվող մարդկանց շուտափույթ վարկ ձևակերպելու մասին: Մեխանիզմը հետևյալն է. բավական է՝ քաղաքացին ցանկություն հայտնի մտնել ցանց, և նրա գումար չունենալը խոչընդոտ չի կարող դառնալ: Նրան անմիջապես վարկ են տրամադրում՝ այսպիսով գցելով վերջիններիս բանկային կախվածության»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: