Ադրբեջանական գերությունից վերադարձած պայմանագրային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը արդեն իսկ վերադարձել է ծառայության: Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Ավելի վաղ մենք հայտնել էինք, որ Ինջիղուլյանը անցնում է բուժզննում և ֆիզիկապես պատրաստ է ծառայության: Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Հակոբը պատրաստ է ծառայության, անցել է բուժզննում, սակայն, թե երբ է նա անցնելու ծառայության խոսնակը չնշեց:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պատկան մարմինները հայտարարեցին, որ առկա են լրացուցիչ տեղեկություններ Հակոբ Ինջիղուլյանի գերեվարման, նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի ցուցաբերման, միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների իրավունքի նորմերի կոպիտ խախտումների վերաբերյալ: