«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրիկի՝ Ռոզա Ծառուկյանի ծննդյան օրն է: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Գ. Ծառուկյանը մոր ծնունդը նշելու է իրեն պատկանող «Փարավոն» ռեստորանում:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները հրավիրված են իրենց առաջնորդի մայրիկի տարեդարձին: Ի դեպ, վերջին շրջանում ԱԺ արտահերթ նիստերին ԲՀԿ-ից հատուկենտ պատգամավորներ են մասնակցում: Իսկ մասնակցությունն էլ զուտ «ներկա» «գրվելու», քվեարկելու համար է: Լրագրողների հարցերին էլ պարզապես խուսափում են պատասխանել»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: