«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունն առաջին անգամը չէ, որ հայտնվում է դատական քաշքշուկներում: Այս ընկերությունը կա՛մ ենթարկվում է վարչական տուգանքի, կա՛մ էլ դիմում է դատարան:
Այս անգամ ընդդեմ «Հայասի գրուպ»-ի Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան են դիմել «Գրանդ մաստեր» և «Գարի գրուպ» ՍՊԸ-ները: Այս երկու ընկերություններն էլ դիմել են դատարան՝ գումար բռնագանձելու պահանջով. «Գարի գրուպ»-ը պահանջում է 5 մլն 224 հազար 212 դրամ 88 լումա, իսկ «Գրանդ մաստեր»-ը՝ 2.5 մլն դրամ: Ի դեպ, «Գարի գրուպ»-ը դատարանին միջնորդություն է ներկայացրել և խնդրել է հայցագնի չափով արգելանք դնել «Հայասի գրուպ»-ի գույքի և դրամական միջոցների վրա: Դատարանը բավարարել է հայցվորի միջնորդությունը:
Իսկ, ահա, «Գրանդ մաստեր» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ ընկերության գույքի վրա կալանք դնելու մասով, դատարանը մերժել է:
Խնդրի առնչությամբ «ժողովուրդ»-ը զրուցեց «Գարի գրուպ»-ի տնօրեն Եղիշե Հարությունյանի հետ, ով փոխանցեց. «Մեր գումարն իրենք արդեն վճարել են, և մենք հայցից հրաժարվել ենք»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: