«Կարծում եմ, որ մեր հարևանները կհասկանան, որ ի վերջո միջազգային մարդասիրական կանոնների համաձայն պետք է թույլատրվի ուղղաթիռի ընկած վայրի կամ թեկուզ մարտական գործողությունների վայրի ուսումնասիրումը և այնտեղ մնացած աճյունների ուսումնասիրումն ու տեղափոխումը: Այլ տարբերակները միշտ էլ ուժի մեջ կան, բայց առայժմ մեր ջանքերն ուղղված են դիվանագիտական ճանապարհով հարցի լուծմանը»,- այսօր՝ նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրուցել է ՀՀ ՊՆ ջանքերով Մայր Հայրենիք տեղափոխված, 20-րդ դարասկզբի Առաջին Հանրապետության բանակի նվիրյալ Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորի ամփոփման ընթացքում։
Իսկ խոսելով հնարավորության մասին, որ ԼՂՀ-ում գտնվող երկու դիվերսանտները փոխանակվեն մեր հայ օդաչուների հետ նախարարը պատասխանեց, որ դա Արցախի Հանրապետության ղեկավարության խնդիրն է: Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ դիվերսանտները հանցագործություն են կատարել և դրա համար պետք է պատասխան տան: «Մեր կատարած դիվանագիտական աշխատանքները տվեցին իրենց արդյունքը, որ համանախագահները կոնկրետ հայտարարություններ արեցին՝ դիմելով Ադրբեջանին, որպեսզի վերցնենք մեր աճյունները»:
«Մենք մինչև վերջ փորձելու ենք դիվանագիտական ճանապարհով հարցը լուծել, մյուս տարբերակներն ուժի մեջ են մնալու, որոնց մենք միշտ պատրաստ ենք»,- նշեց նախարարն ու ևս մեկ անգամ շեշտեց, որ այն խոցվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ և Արցախի տարածքում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					