Մոսկվայի կենտրոնում այրվել կամ կրակից վնասվել են 12 թանկարժեք ավտոմեքենաներ, որոնք պատկանում են միևնույն սեփականատիրոջը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մայրաքաղաքի իրավապահ մարմիններից:
Հրդեհը տեղի է ունեցել Օրուժեյնի խաչմերուկում՝ ժ. 06:00-ի սահմաններում: Այրված ավտոմեքենաների թվում կա Bentley, Rolls-Royce և Mercedes: Ոստիկանությունը չի բացառում, որ հրդեհի պատճառը դիտավորյալ հրկիզումն է եղել:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հաստատել են հրդեհի փաստը՝ չհստակեցնելով մանրամասները: Դեպքի վայրում աշխատում է քննչական խումբը, որը պարզում է հրդեհի պատճառները: