Ֆրանիայում՝ Ադրբեջանի դեսպանատունը իր դժգոհությունն է արտահայտել այդ երկրի կառավարությանը:Դժգոհությունը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև ապակենտրոնացված համագործակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Հիմքեթ Գաջիևը հայտարարել է, որ խոսքը «Ֆրանսիական Բուկ-Բել-Էր քաղաքի և Հայաստանի կողմից «օկուպացված» «Խանքենդի» քաղաքի միջև բարեկամության համաձայնագրի» ստորագրման մասին է,- փոխանցում է Trend-ի :
Նրա խոսքով՝ «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է և ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, սակայն, ցավոք, հայկական սփյուռքի ազդեցության տակ գտնվող այս երկրի որոշ շրջաններ փորձում են վնասել այդ հարաբերությունները»:
Այս առիթով պետք է նշել, որ խոսքն ամենևին Ստեփանակերտի հետ համաձայնության ստորագրման մասին չէ, այլ Ասկերան և Բուկ-Բել-Էր քաղաքաների միջև բարեկամության մասին հռչակագրի:
Մամուլի քարտուղարի պաշտոնակատարը ոչ միայն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ԼՂՀ-ի և Ֆրանսիայի նկատմամբ, այլ նաև տեղանվանական անգրագիտություն: