Բաշկիրիայում հարբած տղամարդը հարևանի տան պատուհանից ներս է նետել «Մոլոտովյան կոկտեյլ»: Վեճի պատճառը բարձր երաժշտությունն է եղել: «Երաժշտասերին» սպառնում է հինգ տարվա ազատազրկում կամ նույն ժամկետով հարկադիր աշխատանք:

Ինչպես պարզվել է, չնայած ուշ ժամին, նախկինում դատապարտված տղամարդը աղմուկ է բարձրացրել, անդադար լսել բարձր երաժշտություն: Աղմուկը դադարեցնելու հարևանների պահանջին նա արձագանքել է ագրեսիվ և սպառնացել հաշվեհարդար տեսնել: Իրավապահների առաջ նա ընդունել է իր մեղքը, որ քիչ է մնացել կենդանի այրեր հարևաններին՝ հրդեհելով նրանց բնակարանը: